Պեղի՛ր այս բլոգում

Showing posts with label պեղումներ. Show all posts
Showing posts with label պեղումներ. Show all posts

Sunday, March 29, 2015

Բացառիկ լուսանկար / Պեղումներ մայր տաճարում


Բացառիկ լուսանկար. պեղումներ Էջմիածնի մայր տաճարի ավագ խորանում
Հովարդ Սոխուրեկ 1958




source





Գրականություն

Սահինյան Ա. Պաշտոնական հաղորդագրություն Էջմիածնի մայր տաճարի և Հռիփսիմեի տաճարի պեղումների մասին, «Էջմիածին» 1959, համար Է (VII), էջ 20-21

Սահինյան Ա.  Էջմիածնի Մայր տաճարի ճարտարապետական կերպարը, «Էջմիածին» 1961, համար Ա (I), էջ 43-63

Սահինյան Ա. Էջմիածնի Մայր տաճարի սկզբնական տեսքը, ՊԲՀ, 1966, համար 3 , էջ 71-94







Tuesday, March 6, 2012

Մի քիչ էլ խորանանք

Էրեբունու պեղումների մասին հանրամատչելի հոդվածս "ԵՐԵՎԱՆ" ամսագրում:





Friday, October 8, 2010

Պեղումներ` քաղաքական խաղերի նոր զոհը



Հիշում եմ մի քանի տարի առաջ ինչպես ընկերներիս չլսելով որոշեցի ճոխ գյուղական սեղանը թողնել ու արագ այցելել Ուշիի Սբ Սարգիս վանքի թարմ պեղված ավերակները: Արևը մի ժամից արդեն իսկ անհետանալու էր: Ես վազում էի ինչ որ անհասկանալի արահետներով ու բլուրներով տեղացիներից հարցնելով թե արդյոք ճիշտ կողմն եմ վազում թե չէ? Իմ վազքից երևի թե ոգեվորված կամ գռգված երկու հատ հսկա գամփռ շուն հանկարծակի հայտնվեցին առջևս: Որոշեցի կանգնել, քանզի շները պատրաստվում էին հարձակվելու... տեղիցս չշարժվեցի մինչև բջջային հեռախոսազանգից հետո ինձ եկան մեքենայով տարան: Սակայն անպատճառ ուզում էի տեսնել վանքը քանզի այն մի քանի լուսանկարները որոնք տեսել էի վրաս մեծ տպավորություն էին գործել: Ուշի այցելեցի հաջորդ տարի, այս անգամ մեքենայով: Ավերակները համարյա անտեսանելի էին գյուղի կողմից: Բնականաբար ոչ ճանապարհ կար, ոչ ցուցանակ, ոչ էլ պահակ: Կային միայն երկնքի տակ սփռված անհամար բեկորներ որոնք պեղվել էին հողի մեջ թաղված փլատակներից 2000ին: